Խորհրդարանի առաջին նիստը՝ առանց ընդդիմության և բողոքի ցույցի ուղեկցությամբ

Այսօր ժամը 12:00-ին կմեկնարկի Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Նիստին բացման խոսքով հանդես կգա երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ընտրական շեմը հաղթահարած 9 կուսակցություններից այսօր խորհրդարանում կլինեն միայն իշխող «Վրացական երազանքի» 90 պատգամավորները: Ընդդիմության բոլոր 60 պատգամավորները շարունակում են բոյկոտել և հրաժարվում են մտնել խորհրդարան:

Խորհրդարանի շենքի մուտքերի դիմաց արդեն հավաքվել են տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ և բողոքի ակցիա են անցկացնում և «ստրուկներ» վանկարկումներով դիմավորում իշխանական պատգամավորներին:

Ինչպես հայտնի է՝ այսօր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպելու են առանձին և ստորագրելու են հուշագիր՝ մանդատներից հրաժարվելու ու ընտրական ցուցակները զրոյացնելու վերաբերյալ: