Ոստիկանությունը ձերբակալել է 1 անձի՝ 1988 թվականին ծնված և նախկինում դատված Մ.Թ.-ին, գողության, կողոպուտի, թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի տնկման, մշակման մեղադրանքով:
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը տարբեր ժամանակներում ապօրինի մուտք է գործել Թբիլիսիի բնակարաններ՝ գողության նպատակով և գողացել է թանկարժեք իրեր ու համակարգչային սարքավորումներ, որից հետո փախել է դեպքի վայրից:
Դեպքի առթիվ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանությունը Մ.Թ.-ին ձերբակալել է որպես կասկածյալ և որպես ապացույց առգրավել գողացված իրերի մի մասը»,- ասված է հաղորդագրությունում։
Մ.Թ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները նաև առգրավել են թմրանյութ պարունակող բույսի մշակման համար նախատեսված ջերմոցի հատուկ սարք և կանեփ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը:
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 177, 178 և 265 հոդվածներով: Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները նախատեսում են մինչև 8 տարի ազատազրկում: