Ընդդիմադիր քաղաքական գործիչ և «Ազգային շարժման» նախկին նախագահ Լևան Խաբեշվիլին ձերբակալվել է։ Նրա ձերբակալության տեսանյութը հրապարակել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության տնօրեն Միշա Մշվիլդաձեն։
«Ընկերներ, դուք պետք է հասկանաք, որ Պետական անվտանգության ծառայությունը կատարում է Մամուկա Մդինարաձեից ստացած առաջադրանքը։ Մի՛ վախեցեք ոչնչից, քանի որ իշխանությունը վրաց ժողովրդին է պատկանում», — ձերբակալությունից հետո ասել է Խաբեշվիլին։
Միշա Մշվիլդաձեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Խաբեշվիլիին ձերբակալել են հեռուստաընկերության գրասենյակի մոտ։