Սկսվել է միասնական ազգային քննությունների նախնական արդյունքների հրապարակումը. NAEC

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) սկսել է հրապարակել 2026 թվականի միասնական ազգային քննությունների նախնական արդյունքները։  

Այս փուլում դիմորդները կարող են տեսնել իրենց միավորները հետևյալ քննական առարկաներից․  

  •  Վրաց լեզու և գրականություն
  •  Պատմություն  
  •  Քիմիա  
  •  Կերպարվեստ և կիրառական արվեստ
  •  Քաղաքացիական կրթություն  
  •  Օսերեն

Սեփական միավորն իմանալու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայքէջ և համապատասխան դաշտում նշի անձնական համարն ու ութանիշ գաղտնաբառը։  

Անձնական էջում քննվողն հնարավորություն ունի տեսնելու իր աշխատանքի պատճենը և առանձին առարկայից ստացած նախնական, միավորը։  

Առավելագույն և նվազագույն անցողիկ միավորներն ըստ առարկաների․  

  •  Վրաց լեզու և գրականություն / Պատմություն / Օսերեն․ առաջադրանքի առավելագույն միավորը 60 է, իսկ նվազագույն անցողիկ շեմը՝ 15-ից ավելի միավոր։  
  •  Քիմիա․ առաջադրանքի առավելագույն միավորը 63 է, նվազագույն անցողիկ միավորը՝ 16։  
  •  Կերպարվեստ և կիրառական արվեստ․ առաջադրանքի առավելագույն միավորը 70 է, նվազագույն անցողիկ միավորը՝ 18։  
  •  Քաղաքացիական կրթություն․ առաջադրանքի առավելագույն միավորը 60 է, նվազագույն անցողիկ միավորը՝ 16։  

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պարզաբանմամբ՝ վրաց լեզվի և գրականության, նաև պատմության քննություններում շեմը հաղթահարելու հնարավորությունը պահպանում է նաև այն դիմորդը, ում միավորն արդյունքների հավասարեցումից հետո կդառնա 15-ից ավելի։  

Հաղթահարե՞լ է արդյոք դիմորդը նվազագույն շեմը, վերջնականապես պարզ կդառնա քննական արդյունքների հավասարեցման գործընթացի ավարտից հետո։