Վրաստանի դատախազությունը ձերբակալել է դպրոցի հաշվապահի՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խոշոր չափի գումար յուրացնելու համար։
Վրաստանի դատախազությունը սեպտեմբերի 12-ին տարածած հաղորդագրության մեջ գրել է, որ քննության արդյունքում պարզվել է` հաշվապահը, որը մուտք ուներ դպրոցի ինտերնետային բանկ և օրինական տիրապետում էր դպրոցի ՍՊԸ-ին պատկանող միջոցներին, տարբեր ժամանակներում դպրոցի բանկային հաշվից «Աշխատավարձ» և «Աշխատավարձի կանխավճար» անվանմամբ իր սեփական հաշվին է փոխանցել խոշոր չափի՝ 2 մլն 161 հազար 806 լարի 52 թեթրի, որի մի մասը նա կորցրել է խաղամոլության հետևանքով։ Կալանավորվածի գործողությունների պատճառով դպրոցը կրել է խոշոր վնաս։
Վրաստանի դատախազությունը սեպտեմբերի 11-ին դատարանի որոշման հիման վրա ձերբակալել է մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետերով (ուրիշի ունեցվածքի ապօրինի յուրացում, եթե այդ ունեցվածքը գտնվել է յուրացնողի օրինական տիրապետության տակ, կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, խոշոր չափերով), որը նախատեսում է 7-ից 11 տարի ազատազրկում։
Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար։