Վրաստանում եղանակը կշարունակի մնալ անձրևոտ

Սեպտեմբերի 18-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 20-ի երկրորդ կեսը Վրաստանում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում` հորդառատ, հնարավոր են կայծակ, կարկուտ, ուժեղ քամի, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորկային ալիքներ։

Այս տեղեկությունը հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում ջրհեղեղների, նաև բլրոտ և լեռնային գոտիներում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգավորության մակարդակ՝ միջին)։