Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) համերաշխություն է հայտնել «Ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլիին և վրաց ժողովրդին՝ ազատ և եվրոպական ապագայի համար պայքարում։
««Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեշվիլիի ձերբակալությունն անհեթեթ մեղադրանքներով Իվանիշվիլիի իշխանության ձեռնարկած բռնաճնշումների ևս մեկ նշան է։
Արևմտամետ ուժերին քաղաքական դաշտից վերացնելով՝ Վրաստանը շարժվում է դեպի ռուսական ոճի բռնապետություն», — հայտարարել է ԵԺԿ-ն։
Հիշեցնենք. օրեր առաջ դատավոր Պիքրիա Սիքտուրաշվիլիի որոշմամբ՝ Լևան Խաբեիշվիլին դատապարտվեց ազատազրկման «պաշտոնյային կաշառք խոստանալու և պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչ անելու համար»։