Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 1987 թվականին ծնված Ի.Ա.-ն, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարված մի շարք հանցագործությունների համար։
Նախարարությունից հայտնել են, որ դատապարտյալը ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում` այլ անվամբ անձնագրով սահմանը հատելու փորձ կատարելիս։
«Ձերբակալված Ի.Ա.-ի նկատմամբ իրավապահ մարմինները հետախուզում էին հայտարարել 2004 թվականից՝ առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու և սեռական ոտնձգության մեղադրանքներով», — ասված է հայտարարության մեջ։
ՆԳ նախարարության հաղորդմամբ՝ մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։