Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 16

Վրաստանում օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 338 նոր դեպք:

Վրաստանում Լատվիայի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Էդիթ Մեդնեն:

Հաղորդակցության ազգային հանձնաժողովի գնահատմամբ՝ «Ֆորմուլա», «Մթավարի արխի» և TV Pirveli հեռուստաընկերությունների հայտարարությունը՝ հաղորդակցության հանձնաժողովի կողմից իշխող «Վրացական երազանք»-ի բողոքն ընդունելու վերաբերյալ, հիմնավորված չէ։

2008 թվականի օգոստոսին Վրաստանի տարածքների օկուպացիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկված հիմնական հարցերից մեկն էր:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Թբիլիսիում հասարակական տրանսպորտի ուղևորական կտրոնը հնարավոր կլինի կապել բանկային քարտերին։

Թբիլիսիի քաղաքապետարանը կֆինանսավորի 60 տարեկան և 60–ից ավելի մեծ անձանց համար նախատեսված լողավազանների և ֆիթնես սրահների ծառայությունները։

Վրաստանի տարածքով տարեկան միջինը միջև 15 հազար Թուրքիայի և Հայաստանի բեռնատար է անցնում, իսկ երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 230 մլն դոլար:

Փետրվարից ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում գտնվող VTB բանկը Վրաստանում 2022 թվականի առաջին կիսամյակն ավարտել է 91,5 մլն լարիի վնասով։

Եվ վերջում՝ Ազգային բանկի կողմից օգոստոսի 15-ին սահմանած փոխարժեքի համաձայն՝ մեկ դոլարի պաշտոնական արժեքն է 2,7877 լարի, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2,8426 լարի։