Հայտնի են ուսուցիչների քննությունների ևս 6 առարկայի արդյունքները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ավագ հատուկ ուսուցչի և տարրական դասարանների ուսուցիչների քննությունների, ինչպես նաև աշխարհագրություն (VII-XII դասարաններ), վրաց լեզու և գրականություն (I-VI դասարաններ), մաթեմատիկա (I-VI դասարաններ), բնական գիտություններ (I-VI դասարաններ) առարկաների քննության արդյունքները։

Իր արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի քննության քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։

Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական միավորը:

NAEC-ի փոխանցմամբ՝ բողոքարկման հայտերի ընդունումը կսկսվի բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո։