Պահանջում են վիզային ռեժիմ ՌԴ քաղաքացիների համար

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել՝ պահանջելով Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել:

Հայտարարության մեջ ՀԿ-ները պահանջում են անհապաղ վիզային ռեժիմ սահանել Ռուսաստանի քաղաքացիների համար և վերանայել նրանց իրավական կարգավիճակը, ովքեր արդեն մտել են երկրի տարածք։

«Մենք ևս մեկ անգամ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին նրա ազատության համար պայքարում, մենք ընդունում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում և Վրաստանում կատարել է միջազգային պատերազմի օրենքով արգելված գործողություններ և շարունակում է ոտնահարել մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- ​​ասված է հայտարարության մեջ:

ՀԿ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստան ռուսաստանցի այցելուների ժամանումը զգալիորեն աճել է։ Բացի այդ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։ Ռուսական արտահանումը զգալիորեն աճել է:

ՀԿ-ների կարծիքով՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների և բիզնեսի վերահսկողությունը երկրի ազգային անվտանգության խնդիր է։ Մասնավորապես, շարունակվող օկուպացիան, Վրաստանում ՌԴ կողմից իրականացվող էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները:

Հայտարարությունը ստորագրել են՝

  • Բաց հասարակության հիմնադրամ — Վրաստան,
  • Քաղաքացիական հասարակության ինստիտուտ,
  • Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա,
  • Հավասարության շարժում,
  • Եվրոպական հիմնադրամ,
  • Ժողովրդավարության պահապաններ,
  • Ժողովրդավարության ինդեքս — Վրաստան և այլն:

Ստորագրահավաք՝ ՌԴ քաղաքացիների մուտքը վիզային ռեժիմով դարձնելու համար

Պահանջում են վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար