ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Վրաստան

Սեպտեմբերի 21-ին Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի իշխանության ներկայացուցիչների հետ:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան առաջին անգամ Վրաստան էր այցելել 2017-ի մայիսին: Ռոուզ Գոթեմյոլերն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում է նշանակվել 2016 թվականին: Սեպտեմբերի 5-ին նա Բրյուսելում հանդիպել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ: