Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 1992 թվականին ծնված և նախկինում դատված Դ.Մ.-ն, որը 2021 թվականից հետախուզվում էր դիտավորյալ սպանության փորձի համար։
ՆԳՆ տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականին։
«2019 թվականի ապրիլի 26-ին Թբիլիսիում դատապարտյալը սառը զենքով կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է հասցրել 1993 թվականին ծնված Մ.Թ.-ին և դեպքի վայրից փախել։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դ.Մ.-ն հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Դ.Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», — նշված է հաղորդագրության մեջ։