«Լելո»-ի Բոլնիսիի քաղաքապետի թեկնածուն` հօգուտ «Վրացական երազանք»-ի

«Լելո» կուսակցության Բոլնիսիի քաղաքապետի թեկնածու Ասեփ Չիրագովը հանում է իր թեկնածությունը հօգուտ «Վրացական երազանք»-ի։

Իր որոշման դրդապատճառի մասին նա գրել է, թե «համոզված է», որ իր «ռեսուրսները» և «անկեղծ ցանկությունն» օգտագործվում են քաղաքական շահերի համար։

«Ցավոք, շուտով համոզվեցի, որ կոնկրետ մարդիկ փորձում են օգտագործել իմ ռեսուրսներն ու անկեղծ ցանկությունը որպես գործիք՝ իրենց քաղաքական շահերը բավարարելու համար։ Մյուս կողմից համոզվեցի, որ «Վրացական երազանք»-ի թեկնածու պարոն Զամուր Չիտանավան իր հաղթանակից հետո իսկապես կհոգա Բոլնիսիի զարգացման և քաղաքապետարանի բնակչության շահերի պաշտպանության մասին», — ասել է քաղաքապետի նախկին թեկնածուն։