Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերն ու Եվրախորհրդարանի պատգամավորները առաջադրել են Սախարովի մրցանակի իրենց թեկնածուներին։ Թեկնածուների թվում են «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին և Վրաստանի եվրոպամետ ժողովրդավարական շարժումը։
Թեկնածուները ներկայացվել են Արտաքին գործերի և զարգացման կոմիտեների ու Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի համատեղ նիստում։
Մզիա Ամաղլոբելիին Սախարովի մրցանակի առաջադրել են Ռասա Յուկնևիչիենեն, Սերգեյ Լագոդինսկին, Պետրաս Աուստրևիչիուսը և Տոբիաս Կրեմերը, իսկ Եվրախորհրդարանի 66 պատգամավորներ ստորագրել են առաջադրումը։
Ըստ Յուկնևիչիենեի, Մզիա Ամաղլոբելիի թեկնածությունը կողմնակիցներ ունի հինգ հիմնական քաղաքական խմբերում։