Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Վրաստանում Գերմանիայի դեսպանին ԱԳՆ կանչը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել դեսպան Պիտեր Ֆիշերի Վրաստանի արտաքին գործերի նախարարություն կանչման վերաբերյալ.

«Մենք կտրականապես դատապարտում ենք «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը Վրաստանում Գերմանիայի դեսպանի նկատմամբ և նրա այսօրվա անհիմն կանչը։

Դեսպանը ներկայացնում է դաշնային կառավարության դիրքորոշումը և գործում է Վիեննայի կոնվենցիային լիովին համապատասխան», — ասված է հայտարարության մեջ։