«Սալամի» կազմակերպությունը, որն զբաղվում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքներով, հայտարարել է, որ Հակակոռուպցիոն բյուրոն դիմել է իրենց և պահանջել «ծավալուն ու մանրամասն տեղեկատվություն»։
Կազմակերպության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 25-ին նրանք նամակ են ստացել Հակակոռուպցիոն բյուրոյից, որն ուղարկվել է իրենց դեմ սկսված վարչական վարույթի շրջանակում։
«Ըստ նամակի` վարույթն սկսվել է «Դրամաշնորհի մասին» օրենքի հիման վրա, և բյուրոն «Սալամի»-ից պահանջում է ծավալուն ու մանրամասն տեղեկություններ տրամադրել», — հայտնել է կազմակերպությունը։
Կազմակերպությունն ահազանգում է փոքրամասնությունների առանց դրա էլ աահմանափակ իրավունքների առավել վատթարացման մասին։
«Ռեպրեսիվ օրենքների ընդունումը զգալիորեն վատթարացրեց «Սալամի» շարժման վիճակը և ստեղծեց (և շարունակում է ստեղծել) արհեստական ֆինանսական, իրավական ու քաղաքական արգելքներ։ Դրա հետևանքով սահմանափակվում են էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքներն արդյունավետորեն պաշտպանելու հնարավորությունները», — նշել է կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների համար, որոնք տարիներ շարունակ գործել են դոնորների աջակցությամբ, FARA-ի և դրամաշնորհների մասին օրենքներում կատարված ռեպրեսիվ փոփոխությունները լուրջ խնդիրներ են ստեղծել։