Աղետ Լագոդեխիի մունիցիպալիտետում

Լագոդեխիի մունիցիպալիտետում տեղացիներն արդեն մի քանի օր պայքարում են բնական աղետի դեմ։ Իրավիճակը հատկապես ծանր է Կաբալի, Ուզունթալա և Գենջելար բնակավայրերում, որտեղ Կաբալի գետը դուրս է եկել ափերից և հեղեղել գյուղերը։

Տեղեկության համաձայն՝ փողոցներով տեղաշարժվելը գրեթե անհնար է, ճանապարհները ծածկված են ջրով, և միայն ամենագնաց մեքենաներն են տեղաշարժվում. շատերը գիշերել են բաց երկնքի տակ։

Գենջելարից տեղահանվել է երեք ընտանիք, աղետն ավերել է կահույքը, սարքավորումները, բերքն ու արոտավայրերը, սպանել է ընտանի կենդանիներին և թռչուններին։

Տեղացիներն ասում են, որ երբևէ նման մասշտաբի աղետ չի եղել և որպես պատճառ մատնանշում են գետերի չմաքրված հուները։