Հոկտեմբերի 2-ին Եվրախորհրդարանում կքննարկվի Վրաստանի հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (PACE) հինգշաբթի` հոկտեմբերի 2-ին նախատեսված են քննարկումներ Վրաստանի վերաբերյալ։ Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքի` քննարկման թեման լինելու է «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությունը Վրաստանում»։

Վրաստանից բացի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում նախատեսված են նաև հետևյալ քննարկումները․ «Ռուսաստան․ նոր սպառնալիքներ եվրոպական ժողովրդավարությունների համար», «Հետմոնիթորինգային երկխոսություն Բուլղարիայի հետ», «Հրատապ կոչ՝ դադարեցնել Գազայում տեղի ունեցող կործանարար հումանիտար աղետն ու լրագրողների սպանությունները» և այլ հարցեր։

Հիշեցնենք , որ վերջին ամիսներին Եվրախորհրդարանում մի շարք քննարկումներ են անցկացվել Վրաստանում ժողովրդավարական իրավիճակի կտրուկ վատթարացման շուրջ։