Շվեյցարացի ֆոտոլրագրողին արգելել են մուտք գործել Վրաստան

Ըստ OC Media-ի՝ շվեյցարացի ֆոտոլրագրող Գրեգոր Սոմերին մերժվել է Վրաստան մուտք գործել: Լրատվամիջոցի հաղորդմամբ` սահմանին նրանից պահանջվել է վճարել 10 հազար լարի տուգանք բողոքի ցույցերի ժամանակ «ճանապարհը փակելու» համար, որը լրագրողը հրաժարվել է վճարել:

Ըստ OC Media-ի՝ Սոմերը հոկտեմբերյան ընտրություններից ի վեր մի քանի անգամ այցելել է Վրաստան: Նա լուսաբանում է բողոքի ցույցերը նոյեմբերի 28-ից:

Հատկանշական է, որ մեկ այլ գերմանացի լրագրողի ևս թույլատրվել է մուտք գործել երկիր 5000 լարի տուգանք վճարելուց հետո միայն։