Երեկվա օրը համառոտ. մարտի 11

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդագրության համաձայն, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պիտեր Ֆիշերի հետ հանդիպում է կայացել՝ կապված Եվրամիությունում և Գերմանիայում այցերի և հանդիպումների ժամանակ ուկրաինական պատվիրակության կազմում Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի ներկայության առնչությամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ մարտի 11-ին, կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է մի շարք կադրային փոփոխությունների, այդ թվում՝ Գիորգի Քաջաիային Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: Ուշագրավ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն դարձել է վարչապետի խորհրդական։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միխեիլ Սարջվելաձեին նշանակել է առողջապահության նախարար։ Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար է նշանակվել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Լևան Ժորժոլիանին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարության վարչակազմի շենքի դիմաց տեղադրված երկաթե պարիսպը հանելու մասին որոշում է կայացրել իրավապահ մարմինների հետ խորհրդակցելուց հետո:

Վրաստանի հանրային պաշտպանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ հետևում է մարտի 8-ին Ադիգենիում կրոնական հողի վրա տեղի ունեցած վիճաբանությանը և իրադարձություններին։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով, այսօր կառավարության նիստում քննարկվել է հեռավար կրթության բարեփոխումներին վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը։

Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների և զոհերի թիվն աճում է:

Վրաստանում անցյալ տարի՝ 2023 թվականին, նկատվել է օտարերկրյա ներդրումների ծավալի նվազում։ 2022 թվականի համեմատ ներդրումները նվազել են 24 տոկոսով: