Սարջվելաձեն՝ առողջապահության նոր նախարար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միխեիլ Սարջվելաձեին նշանակել է առողջապահության նախարար։ Վարչապետը նոր նախարարին ներկայացրել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Մինչ այդ Միխեիլ Սարջվելաձեն Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահն էր։ Տարիներ շարունակ նա եղել է արդարադատության փոխնախարար, նաև ղեկավարել է Կատարման ազգային բյուրոն։

Միխեիլ Սարջվելաձեն առողջապահության չորրորդ նախարարն է «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո։ Նրանից առաջ նախարարը Զուրաբ Ազարաշվիլին էր, որն աշխատել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ը: