Վրաստանի կառավարության վարչակազմն ունի նոր ղեկավար

Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար է նշանակվել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Լևան Ժորժոլիանին։ Նրան այդ պաշտոնում նշանակման մասին լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Լևան Ժորժոլիանին Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր է 2017 թվականից։ Աշխատել է 6-րդ և 7-րդ գումարման քաղաքային ավագանիում որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Ժորժոլիանին քաղաքապետարանի խորհրդում ներկայացված էր «Վրացական երազանք» կուսակցությունից։

Նշենք, որ մինչ նոր նշանակումը Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարն էր Ռևազ Ջավելիձեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2024 թվականի մարտի 1-ը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 29-ին ստորագրել էր նրան պաշտոնից ազատելու որոշումը։