Գերմանիայի դեսպանատան շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ

Վրաստանի անկախության օրվա առթիվ Գերմանիայի դեսպանատունը շնորհավորանք է հրապարակել։

«1918 թվականի մայիսի 26-ին հռչակված անկախությամբ սկսվեց Վրաստանի պատմության նոր էջը, որն աչքի էր ընկնում ազատության և ժողովրդավարության ձգտումով։

Այսօր, ինչպես և անցյալում, Գերմանիան աջակցում է նրանց, ովքեր պայքարում են ազատ, խաղաղ և եվրոպական Վրաստանի համար։ Սրտանց շնորհավորում ենք Վրաստանի Անկախության օրը»,- նշված է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան շնորհավորական ուղերձում։