Վաղը Թբիլիսիում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։