Հոկտեմբերի 3-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր

Կառավարության որոշմամբ ընտրություններին նախորդող օրը` հոկտեմբերի 3-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ի դեպ, ընդդիմության մի մասը խոսում է ընտրությունների միջոցով փոփոխությունների հնարավորության մասին, իսկ մի մասը՝ հոկտեմբերի 4-ի ընտրություններին զուգահեռ նախատեսված բոյկոտի և հանրահավաքի միջոցով իր նպատակին հասնելու մասին: