Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՏԻՄ ընտրություններին

«Վրացական երազանք» կուսակցության նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՏԻՄ ընտրություններին։ Նա ընտրատեղամաս է գնացել  կնոջ՝ Նանուկա Թամնազաշվիլիի հետ։ Ղարիբաշվիլին մեդիայի ներկայացուցիչների հարցերին ոչ մի պատասխան չի տվել, սակայն լրագրողներին դիմելով ասել է. «Գլխավոր «ֆեյքողները» դուք եք»:

Ընտրություններին մասնակցել են նաև ընդդիմադիր և «Վրացական երազանք»-ի առաջնորդներ, նրանց թվում` Իրակլի Կուպրաձեն, Բադրի Ջափարիձեն, Մամուկա Խազարաձեն, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին, Շալվա Պապուաշվիլին և այլք:

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։