Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ընթանում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ախալքալաքի №2 ընտրատեղամասում ժամը 12:00-ի դրությամբ 2167 գրանցված ընտրողներից 240-ն են ընտրել:
Տեղական jnews.ge-ի փոխանցմամբ, ընտրատեղամասի տարածքում մարդկանց կուտակումներ են տեղամասի մուտքից առնվազն 100 մետր շառավղով հեռավորության վրա։ Նաև գրանցվել է անկախ դիտորդի միջամտություն գործընթացին. նա շփվում էր ընտրողների հետ, օգնում, ուղղորդում, թե ինչ անել։
Տեղեկության համաձայն` քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության գաղտնիության խախտումներ: Քվեաթերթիկն էլեկտրոնային քվեատուփի մեջ մտցնելիս տեսանելի է եղել, թե որ թեկնածուի օգտին է քվեարկել ընտրողը: Հատկապես հեշտ էր տեսնել, երբ երեք շրջանակները տեսանելի էին, քանի որ միայն «Վրացական երազանք»-ն է ներկայացված բոլոր երեք սյունակներում՝ համամասնական համակարգով, քաղաքապետի և մեծամասնական պատգամավորի թեկնածուներով։ Մենք այս միջադեպը գրանցեցինք Ախալքալաքի թիվ 62 ընտրատեղամասում ժամը 8:18-ին և կես ժամվա ընթացքում նկատեցինք 2-3 անգամ։