ՆԳՆ-ի հայտարարությունը հանրահավաքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել հանրահավաքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Ըստ ՆԳՆ-ի՝ ընթացիկ հանրահավաքը գերազանցել է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերը։

«Հանրահավաքի կազմակերպիչները վարչական շենքերը բռնությամբ գրավելու կոչեր են արել։ Կազմակերպիչները վնասել են Աթոնելիի վրա գտնվող Նախագահական պալատի արգելապատնեշները և փորձել են ներխուժել շենք։

ՆԳՆ-ն կրկին կոչ է անում հանրահավաքի բոլոր մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական հրահանգներին, թույլ չտալ իրավիճակի արհեստական ​​սրում, հակառակ դեպքում իրավապահ մարմինները կկիրառեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցները», — ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները կոտրել են Աթոնելիի նախագահական պալատի դարպասը, ներխուժել են բակ, հատուկջոկատայինները սկսել են ցրել ցուցարարներին, պղպեղի սփրեյ են կիրառել:

Հատուկջոկատայիններն ուժ են կիրառել նաև ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեի նկատմամբ, վերջինս վիրավորվել է:

«Ես նրանց ասացի, որ չհամարձակվեն բռնություն կիրառել երիտասարդների նկատմամբ։ Նրանցից մեկը համաձայնեց, իսկ հետո ինչ-որ մեկը դուրս վազեց և բռնություն կիրառեց… Ես այս ամենի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,- ասել է Պաատա Բուրճուլաձեն:

Տեղում շարունակում են մոբիլիզացվել ռոբոկոպեր ու հատուկջոկատայիններ: