«Վրացական երազանք»-ի պատգամավորը վայր է դրել մանդատը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Շոթա Շալելաշվիլին պատգամավորի մանդատը վայր է դրել: Նա համապատասխան դիմումով արդեն դիմել է խորհրդարանի խոսնակին:

Ինչպես հայտնել են խորհրդարանի նախագահի ապարատից, պատգամավոր Շոթա Շալելաշվիլին խորհրդարանը լքելը պատճառաբանել է իր բիզնեսգործունեությանը վերադառնալու որոշմամբ:

Շոթա Շալելաշվիլին ընտրվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակով, մանդատը վայր դնելուց հետո նրա տեղը  կզբաղեցնի «Վրացական երազանքի» ցուցակով հաջորդ թեկնածուն: