Թբիլիսիի ռեստորանները 1 օրով հրաժարվում են առաքման ծառայությունից

Որպես բողոքի նշան` Թբիլիսիում 86 ռեստորան 24 ժամով կդադարեցնի առաքման ծառայությունը։

Այս մասին հայտնել է ռեստորանների ասոցացիայի ղեկավար Շոթա Բուրջանաձեն.

«Լոքդաունի պատճառով երկիրը գտնվում է սոցիալական ճեղքման եզրին։ Բիզնեսները սնանկանում են, տոտալ գործազրկություն է, խնդիրների լուծման ուղղությամբ ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկվում։ Քանի որ երկրի կառավարությունը սխալ է գնահատում առկա իրավիճակը և մեզ հիշեցնում է, որ կարող ենք օգտվել առաքման ծառայությունից, որպես բողոքի նշան` մենք մեկ օրով հրաժարվում ենք առաքման ու առցանց ծառայությունից», — լրագրողներին ասել է Բուրջանաձեն` նշելով, որ վաղը նա կմիանա կառավարության դիմաց բողոքի ակցիային։