Երկրորդ փուլը հաղթահարել է 30 հազար մարդ

Մեկ տարվա ընթացքում մոտ 30 հազար վարորդի թեկնածու հաջողությամբ հաղթահարել է վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ՆԳՆ սպասարկման գործակալությունը, ներդնելով երկփուլ քննության մոդելը, կատարում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձել է երկփուլ։ Վարորդական իրավունքի քննություն հանձնողները՝ տեսական քննության հաղթահարումից հետո, բացի փակ հրապարակում գործնական քննություն անցնելուց, պետք է գործնական քննություն հանձնեն նաև իրական երթևեկությամբ (փողոցում):