Ուկրաինական ավիաընկերությունը վերականգնում է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունը ծրագրում է Թբիլիսիի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել հունվարի 31-ին։  Ավիափոխադրողի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսի-Կիև չվերթը շաբաթական երկու անգամ կլինի` ուրբաթ ու կիրակի։

Մարտին ավիափոխադրողը ծրագրում է ավելացնել նշված ուղղությամբ չվերթների հաճախականությունը` հասցնելով շաբաթական 4 թռիչքի։

Փետրվարի 1-ից Վրաստանը վերականգնում է նախորդ տարվա մարտից ընդհատված միջազգային ավիահաղորդակցությունը։

Ավելի վաղ երկրի  քաղավիացիայի գործակալությունից հայտնել էին, որ ավիափոխադրողները ցանկություն են հայտնում Վրաստան վերադառնալ, ու խորհրդակցություններ են տարվում չվերթների` փուլ առ փուլ վերականգնելու ուղղությամբ։

Լուսանկարը` UIA-ի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև`

«Flydubai»-ը վերականգնեց Վրաստանի հետ թռիչքները. Վրաստանի երկինքը բացվում է