Վրաստանը երկիր կթողնի Covid-19-ի պատվաստում անցած օտարերկրացիներին

Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն  COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը` հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։

Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR  թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։

Հիշեցնենք` Վրաստանը փետրվարի 1-ից ծրագրում է վերականգնել այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը։