Հրդեհ Թբիլիսիում. կա զոհ

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, կա զոհ: Այս մասին հաղորդում է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը՝ հավելելով, որ հրդեհն արդեն մարվել է:

«Հրդեհը տեղի է ունեցել Վարկեթիլի թաղամասում, բնակելի շենքի 6-րդ հարկի պատշգամբում, կրակը տարածվել էր նաև 7-րդ և 5-րդ հարկերում: Շենքի բնակիչները տարհանվել են: 7-րդ հարկում հայտնաբերվել է տղամարդու դի: Այլ տուժածներ չկան: Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարների 9 խումբ»,- նշված է հաղորդագրության մեջ: