Սահմանափակումներ դպրոցական էքսկուրսիայի հետ կապված․ ԿԳՆ

Վրաստանի կրթության և գիտության նախարարության ընդունած նոր կանոնակարգի համաձայն՝ դպրոցների աշակերտները կկարողանան էքսկուրսիա գնալ միայն 1 օրով՝ առանց գիշերակացի, իսկ էքսկուրսիայի վայրը պետք է լինի դպրոցի տարածքից առավելագույնը 150 կմ հեռավորության վրա։

«Աշակերտների անվտանգությունից ելնելով` էքսկուրսիան պետք է իրականացվի միայն մեկ օրով՝ առանց գիշերելու։ Տեղանքը պետք է ընտրվի այնպես, որ դպրոցից մինչև նշանակված վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը» — հայտնում են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից։

Դպրոցներին նախազգուշացվում է նաև, որ էքսկուրսիաների ընթացքում աշակերտներին արգելվի մոտենալ գետերին, ջրամբարներին, սողանքի ենթակա և այլ վտանգավոր տարածներին։

Ինչպես նաև, կրթության և գիտության նախարարության պարզաբանմամբ՝ էքսկուրսիային մասնակցող մեծահասակների թվում պետք է լինի առնվազն մեկ անձ, ով տիրապետում է առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններին: