Երկրաշարժից վնասվել է ԱԳՆ շենքը. անձնակազմը տարհանվում է

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) աշխատակազմն աստիճանաբար տեղափոխվում է շենքից:

Ըստ ԱԳՆ պարզաբանման՝ շենքը բավականին հին է, դրա կայունությունը կասկածի տակ է, և փորձաքննության եզրակացությունը հաստատում է, որ շենքը վերականգնման կարիք ունի։

Նրանց խոսքով՝ շենքը տուժել է փետրվարի 13-ին տեղի ունցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:

Թբիլիսիի Չիտաձեի 4-6 հասցեում գտնվող ԱԳՆ գույքի և աշխատակիցների մի մասը տեղափոխվում է Ազգային բանկի նախկին շենք: Շենքից բեռնափոխադրումների և պահեստավորման ծառայությունները, ըստ նախնական հաշվարկի, կարժենան 26 հազար 100 լարի։

Նախարարության տվյալներով, եթե շենքից տեղափոխումը հետաձգվի, դա կհանգեցնի նախարարության աշխատանքային գործընթացի զգալի ձգձգմանը, իսկ շենքում աշխատողների առողջությունը, ինչպես նաև պետական ​​գույքը կարող է վտանգվել։

Կարդացեք նաև՝ 

Աղքյորփիում խաթարվել է դասապրոցեսը․ դպրոցը վթարային է․ լուսանկարներ

Երկրաշարժի հետևանքով վնասվել է Աղքյորփի գյուղի դպրոցը և մի քանի տուն