6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում

Փետրվարի 13-ին, Թբիլիսիի ժամանակով 22:25 -ին Սամեբայի մոտակայքում՝ երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։