Գաղտնալսման օրենքի մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. քաղաքական նոր սրացումներ

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը վկայում է, որ իշխող «Վրացական երազանքը» չի պատրաստվում կատարել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար առաջարկված 12 կետերը:

Ըստ նրա՝ «Վրացական երազանքը» մտադիր չէ կատարել 12 հանձնարարականները. բոլոր գործընթացները` հատկապես օրենսդրական դաշտն ակտիվացնելու ուղղությամբ, ձևական են:

Դեկանոիձեի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը և հանձնաժողովում գործող փորձագետների ընդհանուր կարծիքը վկայում են մի քանի կարևոր խնդիրների մասին.

«Վրացական երազանքը» և իշխող մեծամասնությունն անտեսում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների առաջարկները, իսկ փոխխոսնակ Վոլսկին նույնիսկ մեղադրում է Վենետիկի հանձնաժողովին:
Այս օրենսդրական դաշտը, որը ներկայացնում է Վրաստանի ամենաճնշող համակարգը, քաղաքական արդարադատության գործիք է, նաև՝ քաղաքացիական սեկտորը, լրագրողներն ու քաղաքական գործիչները, ինչը նշանակում է, որ «Վրացական երազանքի» եվրոպական կառույցների առաջարկները՝ ներառյալ 12 կետերը, խաբեություն են»,- ասել է Դեկանոիձեն։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն էլ նկատել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ գաղտնալսման մասին օրենքի վերաբերյալ «սուբյեկտիվ քննադատություն չի ներկայացվում»։

Նրա խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն թելադրված է քաղաքական դրդապատճառներով։ Հարկ է նշել նաև, որ Զուրաբիշվիլին վետո է դրել օրենքի վրա հունիսի 22-ին։

Գաղտնալսումների մասին աղմկահարույց օրենքի վերաբերյալ օգոստոսի 26-ին հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ Հանձնաժողովը կարծում է, որ Վրաստանում գաղտնալսման մասին օրենքի նախագիծը հապճեպ է ընդունվել և պահանջում է ազդեցության գնահատում ու մանրամասն հիմնավորում։

Ի դեպ, գաղտնալսումների մասին աղմկահարույց օրենքն ընդունվել է հունիսի 7-ին. խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 78 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտպանեց «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։

Գաղտնալսումների գործով լրագրողների բողոքը ներկայացվել է ՄԻԵԴ

Գաղտնալսումների նոր սկանդալ Վրաստանում. բացահայտվել են հոգևորականների անձնական կյանքի մանրամասներ