Վրաստանի տեղը Եվրամիությունում է. Շոլց

Պրահայում իր ելույթի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել է Եվրամիության հնարավոր ընդլայնման մասին։

Շոլցիը նշել է, որ արևմտյան Բալկանյան երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի և ապագայում՝ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։

Նշենք, որ Եվրախորհրդարանը հունիսի 24-ին բանաձև է ընդունել, որը կոչ է անում Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ և աջակցել Վրաստանի եվրոպական հեռանկարին։