«Եվրոպական Վրաստանը» նախընտրական հարցման արդյունքներ է հրապարակել

«Եվրոպական Վրաստանը» հոկտեմբերի 19-25-ը հարցում է անցկացրել Վրաստանի մասշտաբով. հարցմանը մասնակցել է 2800 քաղաքացի: Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

Նրանց տեղեկատվությամբ՝ քաղաքական կուսակցությունների վարկանիշային ցանկը հետևյալ տեսքն ունի՝

«Վրացական երազանք» — 27.3 %

«Միացյալ ազգային շարժում»- 18.5 %

«Եվրոպական Վրաստան» — 11.7 %

«Ռազմավարություն՝ Շինարար» — 5.3 %

«Լելո»- 5.1 %

«Լեյբորիստական կուսակցություն»- 4.1 %

«Գիրչի» — 4.03 %

«Միացյալ Վրաստան» — 3.01 %

«Հաղթանակած Վրաստան»- 2.1 %

«Քաղաքացիներ»- 1.9 %

«Հայրենասերների դաշինք» — 1.4 %

Այլ կուսակցություններ  — 2.3 %

Դեռևս չեմ որոշել — 13.26 %

Հետազոտության արդյունքները ներկայացրել է Սերգի Կապանաձեն, ով քննադատել է նույն օրը հրապարակված «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցման արդյունքները՝ դրանք իշխանական որակելով: