Ձայների 55 տոկոսը «Վրացական երազանքին». Survation-ի հարցման արդյունքները

Բրիտանական Survation կազմակերպությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով հարցում է անցկացրել, որի արդյունքներն արդեն հասանելի են: Հարցման արդյունքներն արտահայտում են քաղաքական կուսակցությունների վարկանիշը:

«Եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրությունները, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Վրացական երազանք» — 55%

«Միացյալ ազգային շարժում»- 22 %

«Գիորգի Վաշաձե՝ Ռազմավարություն Շինարար» — 5%

«Լելո» — 4%

«Եվրոպական Վրաստան» — 4%

«Հայրենասերների դաշինք» — 3%

«Գիրչի» — 2%

«Լեյբորիստական կուսակցություն»  -2%

Այլ կուսակցությունների օգտին 3%

Հարցին՝ «Արդյո՞ք վստահ եք, որ ձեր ընտրած կուսակցության օգտին եք քվեարկելու», դրական պատասխան է տվել 70 տոկոսը, շատ թե քիչ վստահ է 24 տոկոսը, 3 տոկոսը հայտարարել է, որ այդքան էլ վստահ չէ, 3 տոկոսն ընդհանրապես վստահ չէ:

«Ռուսթավի 2»-ի խոսքով՝ բրիտանական հետազոտական «Survation» կազմակերպությունը 1 210 քաղաքացի է հարցաքննել:

Դաշտային աշխատանքներն իրականացվել է հոկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում: