Ռումինիայի ԱԳ նախարարը՝ վրաց ժողովրդին

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոիուն X հարթակում հայտարարություն է տարածել` իր համերաշխությունը հայտնելով վրաց ժողովրդին.

«Ռումինիան կանգնած է վրաց ժողովրդի և նրա օրինական ժողովրդավարական ու եվրոպական ձգտումների կողքին։ Հիմնարար իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և խաղաղ բողոքի իրավունքը քննարկման առարկա չեն։ Սրանք բոլորը եվրոպական արժեքներ են, որոնք մենք գնահատում ենք և պետք է միասին պաշտպանենք»,- գրել է Օանա Ցոիուն։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում. ցույցի ժամանակ բախումներ տեղի ունեցան, ակցիայի մասնակիցներին ցրեցին՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվեցին ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև հայտնի դարձավ, որ բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Ավելին կարդացեք ստորև։

ԹԱՐՄԱՑՎՈՂ. Լարված իրավիճակ, բախումներ, ցույցը ցրում են ջրցանով, պղպեղի սփրեյով