Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 20

2022 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17,018 մլրդ դոլար, ինչը 32,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

TBC Capital-ի ուսումնասիրության համաձայն, Վրաստանի ավտոկայանատեղիների 35 տոկոսը կենտրոնացված է Թբիլիսիում, իսկ մնացածը՝ շրջաններում:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահի մասին հայտարարության համար։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան մեկնել է Մոսկվա և Մինսկ։

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում TV Pirveli-ի լրագրողների մասնագիտական ​​գործունեության ապօրինի խոչընդոտման փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։փ

Ուզբեկստանն առաջին կոնտեյներային գնացքն ուղարկել է Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս տեղեկությունը տարածել է ուզբեկական Podrono.uz-ը՝ վկայակոչելով Ուզբեկստանի երկաթուղիների հայտարարությունը:

Վրաստանի Ազգային բանկը սկսել է Վախթանգ Գորգասալիի մետաղադրամների հավաքածուի թողարկումը։

Հարավային Կովկասում «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի ղեկավար Իգոր Կուրոպտևը նշել է, որ նոյեմբերի 1-ից 13 ՌԴ քաղաքացու, նրանց թվում` իրավապաշտպանների ու լրագրողների, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ) 3 նոր ուղղաթիռ գնելու պայմանագիր է կնքվել ֆրանսիական Airbus Helicopters ընկերության հետ:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 26 տոկոսով։