Աբխազիայի դե ֆակտո ԱԳ նախարարը մեկնել է Բելառուս

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան մեկնել է Մոսկվա և Մինսկ։

Արձինբայի այցը «աշխատանքային» է որակվել  և նպատակ ունի «քննարկելու փոխգործակցության ընթացիկ խնդիրները»։ Թե ում հետ է Արձինբան հանդիպելու Մոսկվայում և Մինսկում, չի նշվում։

Նկատենք, որ Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը՝ Բելառուսը, չի ճանաչել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները որպես անկախ պետություններ։

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական վեհաժողովի 63-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի «ներկայացուցիչները»։

Աբխազական կողմը հնարավոր է համարում վրաց-աբխազական հակամարտությունը