Ղարիբաշվիլին հանդիպել է Արգենտինայում Վրաստանի նորանշանակ դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արգենտինայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գվարամ Խանդամիշվիլիին։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Զրույցն ընթացել է Վրաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայի, ներառյալ` քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և գյուղատնտեսական ուղղությունների և ապագա համագործակցության հեռանկարների շուրջ։

Ի դեպ, Գվարամ Խանդամիշվիլին երկար տարիների դիվանագիտական գործունեության ​​փորձ ունի։ Տարիներ շարունակ արտաքին գործերի նախարարությունում նա աշխատել է տարբեր պաշտոններում  և Վրաստանի արտերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։