Կորոնավիրուսով վարակման բարձր ցուցանիշը շարունակվում է

Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 204 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 791 115-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 785 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 727 184 մարդ։

Վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր՝ 11 140:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.85%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.85%, վերջին 7 օրվանը՝ 9.25%: