Դեսպանը հերքել է իրավապահների կողմից վրաստանցի ուսանողներին ծեծի ենթարկելու լուրը

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխեիլ Ուկլեբան հերքել  է Կիևում  վրաստանցի ուսանողների այն հայտարարությունը, համաձայն որի՝ Ուկրաինայի ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց: Միևնույն ժամանակ դեսպանը հաստատել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել:

«Հաստատում եմ, որ տհաճ միջադեպ է գրանցվել: Կռիվ է տեղի ունեցել: Մեր հյուպատոսն ու դեսպանորդը տեղում ծանոթանում են իրավիճակին: Ստուգում ենք եղած տեղեկատվությունը: Արդեն իսկ կապվել ենք համալսարանի ռեկտորի հետ: Գործում  ներգրավված են իրավապահ մարմինները»,-«Interpressnews»-ին ասել  է դեսպանը:

Դեսպանը տեղեկացրել  է, որ հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ապրում է ավելի քան 50 վրաստանցի ուսանող:  «Այստեղ ապրում են նաև այլ երկրներից ժամանած ուսանողներ: Գիշերը տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվել է նաև մի ուկրաինացի»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  վրաստանցի ուսանողները հայտարարել էին, որ պահակի և ուսանողներից մեկի միջև սկսված լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որին միացել են նաև վրաստանցի այլ ուսանողներ: Ավելի ուշ ուսանողները հայտարարել են, որ պահակը ոստիկանություն է կանչել  և դեպքի վայր ժամանած իրավապահները ծեծի են ենթարկել ուսանողներին: Նանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

Թողնել պատասխան