Air Moldova-ն ավելացնում է Վրաստան-Մոլդովա թռիչքների հաճախականությունը

2023 թվականի ամառային նավիգացիոն սեզոնից մոլդովական Air Moldova ավիաընկերությունը կմեծացնի թռիչքների հաճախականությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից և կավելացնի կանոնավոր չվերթերը Քիշնև-Բաթումի-Քիշնև ուղղությամբ, գրել է BusinessMediaGeorgia-ն:

Ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված չվացուցակների համաձայն՝ կանոնավոր օդային հաղորդակցությունը Քիշնև-Թբիլիսի-Քիշնև ավիագծով կիրականացվի ամեն օր՝ մարտի 26-ից մինչև հոկտեմբերի վերջը։

Ի դեպ, ներկայումս ավիաընկերությունը նշված ուղղությամբ թռիչքներ է իրականացնում շաբաթական 4 օր հաճախականությամբ։ Ինչ վերաբերում է նոր ուղղությանը, ապա կանոնավոր թռիչները Քիշնև-Բաթումի-Քիշնև ավիագծում կիրականացվի մարտի 26-ից հոկտեմբերի 27-ը՝ շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը այս տարվա մարտի 15-ին ավիաընկերությանը կանոնավոր ավիափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվություններ է տվել։

Նշենք, որ Air Moldova-ն վրացական ավիաշուկա է մտել 2022 թվականին։