Իվանիշվիլին միայն մեկ գործարան է բացել` տրոլների և բոտերի. Խազարաձե

«Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի խոսքով, «միակ գործարանը, որը կառուցել է Բիձինա Իվանիշվիլին` իր կառավարման տարիներին, դա բոտերի և տրոլների գործարանն է, որը հաջողությամբ է գործում և զբաղվում է մեր և մեր երեխաների ուղեղների լվացմամբ»:

Խազարաձեի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլիի կողմից Ծկղալտուբոյի վերականգնման նախագիծը «նախընտրական հնարք է»:

«Ես երաշխավորում եմ, որ նման ծրագիրը, բիզնեսի տեսանկյունից, վատ ավարտ կունենա»,- հայտարարել է Խազարաձեն: